ԶԼՄ-ները նշել են Թրամփի և Պուտինի հանդիպման անցկացման հավանական վայրը
International newsՍպիտակ տունը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին դիտարկում է որպես ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հավանական վայր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:
«Ներկա պահին հանդիպման հավանական վայր է հանդիսանում Հելսինկին՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքը», - նշել է քաջատեղյակ աղբյուրը:
Ինչպես նշվում է, թեև ապագա գագաթնաժողովի մասին դեռևս ոչ մի վերջնական որոշում «չի շարադրվել թղթի վրա», բոլորը պատրաստվում են նրան, որ դա կարող է տեղի ունենալ Հելսինկիում:
Financial Times պարբերականն ավելի վաղ, հղում անելով ՌԴ-ում բարձրաստիճան աղբյուրին, հայտնել էր, որ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ նախագահի՝ հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարելիք այցից հետո: