Օձը մտել է տուն, հողաթափ կուլ տվել ու հիվանդանոց ընկել (լուսանկարներ, տեսանյութ)
TVԱվստրալիայի Քվինսլենդ նահանգի Հեյգսլի քաղաքում պիթոնը մտել է բնակելի շենք և հողաթափ կուլ տվել: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ տան բնակիչը նկատել է հողաթափի կորուստը մարտի 20-ին և, չգտնելով այն, ենթադրել, որ այն գողացել է պարկամուկը: Մի քանի օր փնտրելուց հետո ընտանիքի անդամները գտել են պիթոնին. նրա որովայնի վրա ստվարացում էր նկատվում, որի ձևը հիշեցնում էր կորած հողաթափի ձևը:
Բնակարան ժամանած մասնագետները հաստատել են բնակիչների կասկածները:
«Երբ բռնեցինք օձին, ակնհայտ էր, որ նա հողաթափ է կերել: Նրա որովայնի մաշկից զգացվում էր հողաթափի ներբանը», – ասել է մասնագետներից մեկը՝ ենթադրելով, որ պիթոնը կուլ է տվել հողաթափը, քանի որ դրա ներսում մուկ, առնետ կամ պարկամուկ է թաքնված եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ պիթոնին տարել են անասնաբուժական կլինիկա և ռենտգենից հետո վիրահատել նրան: Առողջանալուց հետո սողունն ազատ կարձակվի: