Վանեցյանը սկանդալի կիզակտում է. Ինչպես կվարվի Փաշինյանը
LifestyleՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով.
Մարգարիտ Ազարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ»,- ասված է վարչապետի ստորագրած համապատասխան որոշման մեջ:
Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է, ով նաև երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում։