Կաթնագեղձի քաղցկեղի նոր պատճառ Է հայտնաբերվել
SocietyԱՄՆ-ի Վիսկոնսին-Միլուոքի համալսարանի մասնագետները գտել են 48 գեն, որոնք կապված են կաթնագեղձի քաղցկեղի նկատմամբ կանանց նախահակվածության հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հայտնի Է, որ կրծքագեղձի քաղցկեղի, որը ամենատարածված ուռուցքաբանական հիվանդությունն Է կանանց մոտ, դեպքերի սոսկ ոչ մեծ բաժինն Է բացատրվում ժառանգականությամբ, սակայն դրա հետ կապված բազմաթիվ գեներ մինչ օրս հայտնի չեն:
Սակայն նոր հետազոտության մեջ հայտնաբերվել Է 14 նոր օնկոգեն, ինչպես նաեւ հաստատվել 34 գեն, որոնք մասնակցում են կաթնագեղձի ուռուցքների զարգացմանը եւ նկարագրված են նախորդ գործերում: Գիտնականները վերլուծել են Քաղցկեղի համագենի ատլասի (The Cancer Genome Atlas, TCGA) տվյալները, որը տեղեկություններ Է բովանդակում գենետիկական այն մուտացիաների մասին, որոնք հանգեցնում են քաղցկեղի առաջացման: Նրանք հետազոտել են 229 հազար եվրոպացիների, որոնց մի մասը հիվանդ Է եղել քաղցկեղով, իսկ մյուսը եղել Է առողջ: Բացի դրանից, ուսումնասիրվել են գեներ, որոնք պոտենցիալ կերպով կարող Էին ներքաշված լինել չարորակ ուռուցքի զարգացման գործընթացում, եւ որոնց ակտիվության ճնշումը դադարեցրել Է նորագոյացության աճը: