Ոստիկաններին առաջարկել է իր հետ սեքսով զբաղվել՝ «Սոլո Կամ Դուետով»
TVՄոսկվայում ապրում է Կիրա Մայեր անունով մի աղջիկ։ Նա ներկայանում է որպես Instagram-մոդել։ Հայտնի է, որ Կիրա Մայերի իսկական անունը Դարյա Ցվետկովա է։ Նա իբրև 24 տարեկան է, չնայած մոդելային մրցույթների տվյալներով՝ այդ տարիքն արդեն մի քանի տարի չի փոխվում։ Դատելով նրա Instagram-ից, այս աղջիկն իր ապրուստը վաստակում է ներքնազգեստի գովազդով, չնայած սոցցանցերում նրա նախկին համադասարանցիները պատմում են, որ նա աշխատել է էսկորտ ծառայությունում և որպես «էլիտար մարմնավաճառ»։
«ԿՊ»-ն գրում է, որ սկանդալային մոդելը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Մոսկվայի կենտրոնում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա վարելիս աղջկան կանգնեցրել են ճանապարհային երթևեկության տեսուչները։ Պարզվել է, որ աղջիկը վարորդական իրավունք չուներ՝ նրան դեռ անցած տարի էին զրկել վարորդական իրավունքից՝ վթարի վայրից փախուստի դիմելու պատճառով։ Տեսուչը սկսել է արձանագրություն կազմել։ Այդ ժամանակ աղջիկը, փորձելով նրա ձեռքից խլել թուղթը, հարձակվել է ոստիկանի վրա։ Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի հանդեպ բռնություն կիրառելու մասին։