Վրաստանն իր օդային տարածքը փակել է Սիրիայի համար
International newsՎրաստանը փակել է իր օդային տարածքը երկու սիրիական ավիաընկերության համար՝ Դամասկոսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Գրուզաերոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին:
Վերջինս հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունը, պայմանավորված սիրիական ղեկավարության որոշմամբ, Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին քաղաքական որոշում է կայացրել:
«Մենք, համապատասխանաբար, նաև որոշում ենք ընդունել և դադարեցրել ենք այդ երկրին մեր օդային տարածքը տրամադրել», - ընդգծել է Մեզվրիշվիլին:
Նրա հաղորդմամբ՝ տվյալ որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և կգործի, քանի դեռ այլ քաղաքական որոշում չի կայացվի: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խոսքը Syrian Air և Cham Wings ավիաընկերությունների մասին է: