Եղեգնավան գյուղի բնակիչը գտնվել է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 29-ին, ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթապ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունիսի 28-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) հունիսի 28-ին ժամը 09:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22:50-ից 01:20-ը Եղեգնավան և Այգավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իրականացվել էին 16-ամյա տղայի որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել էին 3 փրկարար, 6 ոստիկան և Եղեգնավան գյուղի 30 բնակիչ: