Թրամփը ցանկանում Է ԱՄՆ-ը դուրս բերել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից. Axios
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել Է իր վարչակազմի աշխատակիցներին, որ տրամադրված Է ԱՄՆ-ը դուրս բերել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտնել Է Axios ինտերնետ-պորտալը՝ հղում անելով Թրամփի շրջապատի մի աղբյուրի:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Թրամփը բազմիցս կոպիտ ձեւով հայտարարել Է, որ ԱՄՆ-ի առեւտրական գործընկերներն ԱՀԿ-ի կանոններն օգտագործում են իրենց օգուտի համար: «Չգիտեմ՝ ինչու ենք մենք մինչ այժմ դրանում»,- աղբյուրը մեջբերել Է ԱՄՆ-ի նախագահի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: