Yerevan, 22.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արա Բաբլոյանը հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Society

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավուքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ  Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի(UNFPA) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:

Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող  երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության կանխարգելման եւ սոցիալական ներառման (ինտեգրման)»  համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտների պատասխանատու օղակների շարունակական եւ համակցված աշխատանք: Արա Բաբլոյանի խոսքով` եթե պահպանվում է այդ կարեւոր սկզբունքը, հնարավոր է դառնում կանխարգելել հաշմանդամությունը, իսկ եթե անգամ հնարավոր չէ կանխարգելել այն,  ապա կյանքի ցիկլի վաղ փուլից սկսած հաշմանդամության  առկայությունը բացահայտելու,  անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում, համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին:  Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ առաջարկվող մոդելի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար երաշխավորվում են վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք պետության, համայնքի եւ ընտանիքի հովանու ներքո: Ըստ Արա Բաբլոյանի` մոդելի հիմքում ընկած է այնպիսի կարեւոր մոտեցում, ինչպիսին ընտանիքակենտրոն մոտեցումն է, երբ երեխայի` հասարակական կյանքին ամբողջական ինտեգրումը տեղի է ունենում ընտանիքի ակտիվ մասնակցությամբ:

ԱԺ նախագահը, ներկայացնելով մոդելը, շեշտել է, որ պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ենթադրվող ծառայությունները հասանելի լինեն նաեւ Երեւանից դուրս ու հատկապես հեռավոր շրջաններում:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրել է, որ 2017թ. բարեփոխվեց Ընտանեկան օրենսգիրքը եւ այն համապատասխանեցվեց ՀՀ նոր Սահմանադրությանը: Ըստ նշված բարեփոխումների` ներդրվեց «երեխայի լավագույն շահ» հասկացությունը եւ դրան համապատասխան առաջիկայում նկատելի կլինեն երեխաներին վերաբերող սոցիալական ծրագրերի փոփոխությունները: Հակոբ Հակոբյանը նշել է նաեւ, որ  հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է եւ արդեն աշնանն ամբողջովին կընդունվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծում մի շարք խնդիրներին տրվել են  լուծումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ կան բազմաթիվ անելիքներ ու թեեւ մի շարք ծառայությունների ապահովումը կարող է եւ ծախսատար լինել, սակայն պետք է կենտրոնացնել ջանքերն ու գտնել անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ըստ արժանվույնս բավարարելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարեւորել է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը: Հաշմանդամության եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման հարցում նախարարն ընդգծել է առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտների պատասխանատուների համատեղ ու համակարգված աշխատանքը: Նախարարը նաեւ շեշտել է, որ այս առումով համայնքներին տրվող լիազորությունների ընդլայնումը գործընթացի ամենակարեւոր մասերից մեկը պետք է լինի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարեւորել է ներառական կրթության զարգացումը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների նկատմամբ առանձնահատուկ մոտեցումն ու մասնագետների կողմից նրանց հետ իրականացվող աշխատանքը:  Նախարարը նշել է, որ հետեւողական աշխատանքների արդյունքում պետք է բացառվեն, օրինակ, այնպիսի դեպքերը, երբ հաշմանադամություն ունեցող երեխաների ծնողները պատշաճ չեն իրազեկվում ներառական կրթության եւ վերականգնողական ծրագրերի առավելությունների ու հնարավորությունների մասին:

Խորհրդակցությանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը ներկայացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին պատմող հոլովակ:

Եզրափակիչ խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումն` ընդգծելով, որ քննարկման ընթացքում վերհանվեցին մի շարք խնդիրներ եւ առաջարկվեցին կոնկրետ լուծումներ: Ըստ նրա` այս ձեւաչափով հանդիպումը միջգերատեսչական համագործակցության լավագույն օրինակ է:

Խոհրդակցության արդյունքում որոշվել է`

*Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ,  կառավարության համապատասխան օղակներում, ինչպես նաեւ այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով` Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով,

*Պետական մարմինների միջեւ արդյունավետ համակարգում իրականացնելու համար Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել ՀՀ փոխվարչապետին, 
 
* Աշխատանքներ իրականացնել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին հրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ,

*Ուշադրություն դարձնել եւ ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների եւ համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն, 

*Առանձնակի ուշադրություն հատկացնել հաշմանդամության կանխարգելման ծրագրերին ու ռազմավարություններին` կարեւորելով հատկապես վերարտադրողական ու սեռական առողջությանն ուղղված կրթական, ինչպես նաեւ նորածնային սկրինինգային ծրագրերը,

*Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ընտանիքներում մնալու եւ հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ: 

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions