Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում՝ Հունաստանում
SocietyYerevan2800.am-ը գրում է.
Հունիսի 27-ին Հայ Կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղակայված հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում միջոցառում է անցկացվել՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Դրա ընթացքում ցուցադրվել է նաև նկարիչ, քանդակագործ Նազարեթ Խուպեարյանի անդրանիկ ցուցահանդեսը, տեղեկացնում է VaticanNews-ը: Այն նվիրված էր հայոց պատմության մեծանուն գործիչներին:
Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ աշխարհի հայաշատ քաղաքներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Դրանցից է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» ֆոտոցուցահանդեսը, որը շարունակում է իր շրջագայությունն աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում, ՀՀ մարզերում և Արցախում:
«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին: Հետևեք տոնական միջոցառումներին ու դրանց մասին տեղեկատվություն ստացեք Yerevan2800.am-ից: