Մտահոգություններ կային հարազատների մոտ. Փաշինյանը` ՊՊԾ գնդի դեպքերից զոհված ոստիկանների ընտանիքների հետ հանդիպման մասին
SocietyՊետք է իրականացվի արդարադատություն: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով օրեր առաջ իր հանդիպումը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատների հետ:
«Մտահոգություններ կային հարազատների մոտ, մասնավորապես, արդյոք արդադարադատություն կիրականացվի, թե կլինի քաղաքական դատավարություն եւ քաղաքական որոշումներ: Բնականաբար, մենք ասել ենք, որ պետք է իրականացվի արդարադատություն»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին եւ լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: