Միլիարդատերը 400 բնակարան և 1.260 մեքենա է նվիրել իր աշխատակիցներին (Տեսանյութ)
TVԱլմաստների արտահանմամբ զբաղվող H.K. Exports հնդկական ընկերության սեփականատեր Սավջի Դհոլակիան հայտնի է ոչ միայն իր կուտակած միլիարդներով, այլև՝ արտասովոր առատաձեռնությամբ: Այն եղանակները, որոնցով ղեկավարը խրախուսում է իր աշխատակիցներին, նախանձելու առիթ կտան շատերին:
Վերջերս ալմաստային կայսրության ղեկավարը լավագույն աշխատողներին շնորհել է խոշոր նվերներ՝ ոսկերչական զարդերի, մեքենաների ու բնակարանների տեսքով: Իհարկե, նմանատիպ միջոցներ կիրառելի է այլ խոշոր ընկերությունների դեպքում ևս, սակայն ոչ այն ծավալով, որով դա անում է Սավջի Դհոլակիան:
Նվերները միաժամանակ ստացել են հարյուրավոր աշխատակիցներ: Պարզվում է՝ սա հնդիկ միլիարդատերի առատաձեռնության առաջին փորձը չէ. անցած մի քանի տարվա ընթացքում միլիարդատերն իր աշխատակիցներին նվիրել է 400 բնակարան և 1.260 մեքենա:
Եվ սա դեռ միայն սկիզբն է. առաջիկա 5 տարվա ընթացքում նա մտադիր է մեքենայով ու բնակարանով ապահովել ընկերության բոլոր աշխատակիցներին: