Թուրքական ռազմական օդուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Թուրքիայի հետ սահմանի լեռնային հատվածներին
International newsՀունիսի 30-ին թուրքական ռազմական օդուժը ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Թուրքիայի հետ սահմանի լեռնային հատվածներին: Ավիահարվածների հետևանքով կան քաղաքացիական զոհեր, որի մասին էլ հայտնել է Սորանի ոստիկանությունը: Մասնավորապես նշվում է 19-ամյա աղջկա զոհվելու մասին:
«Հալանաիյա գյուղի տարածքում, որը գտնվում է թուրք- իրաքյան(քրդական) սահմանին, թուրքական ռազմօդուժի ավիահարվածների հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ 19-ամյա Շերվան Մազինը»,- հայտնում է Սորանի ոստիկանության մամլո խոսնակ Հավար Արգուշին:
Նշեմ, որ վերջին շրջանում Թուրքիան սկսել է ինտեսիվ ավիահարվածներ հասցնել Իրաքյան Քրդստանին:
Գրառումը՝ Կարեն Հովհաննիսյանի