Ավստրիան գլխավորել է Եվրամիության խորհուրդը
International newsԱվստրիան հուլիսի 1-ին դարձել է Եվրոպական Միության խորհրդի նախագահող երկիրը: Ինչպես հայտնում է DW.com-ը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մտադիր է նախագահության հնարավորությունն օգտագործել «ԵՄ-ում կամուրջներ կառուցելու, Եվրոպայում լարվածության թուլացման և ԵՄ ամրապնդման համար»:
Առաջիկա կես տարվա համար նախատեսված առավել նշանակալի թեմաներն են լինելու Եվրամիության միգրացիոն քաղականությունը, ԵՄ ապագա բյուջեն, Brexit-ը և հարաբերությունները բալկանյան պետությունների հետ:
Ինչպես նշում է աղբյուրը, ավստրիացի կանցլերը կողմ է հանդես գալիս փախստականների նկատմամբ կոշտ քաղաքականությանը և մտադիր է զգալիորեն կրճատել Եվրոպա ժամանող ներգաղթյալների թիվը:
Եվրամիության խորհրդի նախագահող երկիրն ընտրվում է վեց ամսով: Ավստրիան ռոտացիոն սկզբունքով այդ պաշտոնում փոխարինել է Բուլղարիային:
2019 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահող երկիրը կդառնա Ռումինիան: