Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Դանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
SportՖուտբոլի աշխարհի առաջնույան փլեյ-օֆֆում մրցեցին Խորվաթիայի և Դանիայի ընտրանիները:
Դանիայի հավաքականը խաղի մեկնարկի առաջին իսկ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Յորգենսենը: Եվ ընդամենը 3 րոպե անց՝ խաղի 4-րդ րոպեին, խորվաթները վերկանգնեցին հաշվի հավասարությունը՝ աչքի ընկավ Մանջուկիչը: Առաջին կեսում թիմերը այդպես էլ մի երկրորդ անգամ մրցակցի դարպասը չգրավեցին:
Երկրորդ կեսում թիմերը բացահայտ զգույշ էին, և չէին հիացնում իրենց խաղով: Ունենալով մի շարք հնարավորություններ՝ ոչ Դանիան, ոչ Խորվաթիան չգրավեցին միմյանց դարպասը և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 116-րդ րոպեին դանիացիները խախեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարկում, սակայն նշանակված հարվածն չիրացրեց Մոդիչը: Հանդիպման ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերի միջոցով, որտեղ առավել դիպուկ էին խորվաթները՝ 1:1 (3:2):
Քառորդ եզրափակչում Խորվաթիան կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ: Այդ խաղը կկայանա հունիսի 7-ին: