Աղմկահարույց տեսանյութ. թուրքը՝ Ծիծեռնակաբերդում
TVՀամացանցում հայտնվել է աղմկահարույց տեսանյութ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում, Ադրբեջանում, իսկ Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ու ներքաղաքական իրադարձությունների պատճառով, թերևս ուշադրությունից դուրս է մնացել:
Երկու թուրք երիտասարդ, որոնցից մեկի անունը Մուստաֆա է, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում երգում են «Ölürüm Türkiyem»` «Կյանքս կտամ Թուրքիայի համար». երգը, որից հետո Մուստաֆան, ցույց տալով անմար կրակը, մասնավորապես ասում է՝ «Մենք՝ թուրքերս, խաղաղասեր ժողովուրդ ենք, սակայն եթե ինչ որ մեկը հավակնություն ունենա մեր հողերի վրա, նրանց մայրերի սրտերը կայրվեն ինչպես այս կրակը: Մենք ոչ մեկի հողի կարիքը չունենք, մենք ուզում ենք ապրել խաղաղությամբ ու բարեկամությամբ:
Բայց մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը իր ձեռքերն ուղի մեր հողերին, մենք կհանենք նրանց աչքերը: Եթե ինչ-որ մեկը հավակնի մեր հողերին՝ թող այցելեն այստեղ/ նկատի ունի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը.խմբ/, թող այս վայրը դաս լինի նրանց համար»:
«Արդյոք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ադմինիստրացիայից որև մեկը բացատրություն տվել է այս առիթով, կամ կտա, թե ո՞վ են սրանք ու ինչպես են նման բան թույլ տվել»,-հարցնում են համացանցի հայ օգտատերերը։
Մանրամասները՝ տեսանյութում: