ԱՄՆ-ում Անկախության օրը պլանավորվող ահաբեկչական ակտ է կանխվել
International newsԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է տղամարդուն, որը պլանավորում էր ահաբեկչական ակտ իրականացնել երկրի Անկախության օրը՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Դեմետրիուս Փիթս անունով տղամարդը, որը հայտնի է նաև որպես Աբդուր Ռահիմ Ռահֆիկ, բազմիցս կողմ է արտահայտվել «Ալ Կաիդա» կազմակերպությանն ու ու կոչ արել ոչնչացնել ԱՄՆ-ի զինվորականներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը պլանավորում էր տոնական հրավառության ժամանակ ռումբ պայթեցնել ամբոխի մեջ: Նա տեղեկություններ էր հավաքում քաղաքային պարկի ու առափնյա գոտու անվտանգության ծառայության կայանի մասին՝ ահաբեկչությունը նախապատրաստելու համար:
Նշվում է, որ տղամարդուն մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: