Թրամփը Մեքսիկայի նախագահի հետ քննարկել է սահմանի վրա առևտրի ու անվտանգության հարցերը
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ ու քննարկել սահմանի վրա առևտրի ու անվտանգության հետ կապված հարցերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք խոսել ենք սահմանի վրա անվտանգության, առևտրի, Ազատ առևտրի գոտու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև առանձին առևտրային համաձայնագրի մասին», - ասել է Թրամփը:
Նախագահի խոսքով՝ ինքը հույս ունի, որ Մեքսիկայի նորընտիր նախագահը «կօգնի սահմանի հարցում»: