«Ֆրեսկո» փառատոնի մասնակից բոլոր ֆիլմերը հաղթող են ճանաչվել
Culture«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոնին 13 երկրից մասնակցած 28 կինոնկարներն էլ մրցանակների են արժանացել Լավագույն ուղերձ «Հավատ», Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ «Քաջություն», Լավագույն ուղերձ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն» անվանակարգերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 22-ից հուլիսի 1-ը կայացած հոբելյանական փառատոնը տոնական էր բոլորի համար, փառատոնի նախընտրական փուլը շնորհել էլ մրցանակներն ըստ Ֆրեսկոյի անվանակարգերի: 28 ֆիլմերը նախընտրական փուլ էին անցել 2000-ից ավելի հայտադիմումներից խստորեն ընտրվելով: Հոբելյանական փառատոնի բոլոր 28 ֆիլմերը խստորեն գնահատվել էին նախընտրական հանձնախմբի կողմից:
Պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական խտրականությունը, մարդկային գործոնների հետևանքով ծագած էկոլոգիական աղետները դատապարտող ֆիլմերը ցուցադրվել են Կարապի Լճի տարածքում, Փոքր Թատրոնում, Սյունիքի մարզի Տաթևի վանքի և Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքներում:
Փառատոնի կազմակերպիչներն էին «Ծիածան» սոցիալական Հ/Կ, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։ Փառատոնի պետական աջակիցներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Գլխավոր աջակիցն էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը: