Այս ողջ պատմության թերևս միակ լուսավոր կետը Է. Բաբայանի ազատ արձակումն է
BlogՀասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որպես կանոն քաղաքական իրադարձություններն ու բուն զարգացումները հիմնականում տեղի են ունենում աշնանը, իսկ ամռանը համեմատաբար ավելի հանգիստ է: Սակայն երբ ժամանակը կարճ է, իսկ անելիքներըտ շատ, ոմանք փորձում են բոլոր «ֆրոնտներով» գրոհել, օգտագործուըմ են տարատեսակ սադրանքներ, ինչ-որ պատմություններ են սարքում, միայն թե հասնեն ուզածին: Իսկ ուզածը օպոնենտ քաղաքական ուժի բարի համբավն ու անունը արատավորել է: Նմանատիպ մի գործողություն տեղի ունեցավ այսօր, սակայն հենց այսօր էլ պարզ դարձավ, որ այդ պատմությունը սադրանք էր միայն և ոչ ավելին: Լրատվականները չէին դադարում գրել, որ ոմն Վյաչեսլավ Հարությունով ծեծի է ենթարկվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականի կողմից և գտնվում է հիվանդանոցում: Այս ամենի մեջ մեկ բանն էր ճիշտ, Հարությունովն իրոք հիվանդանոցում էր, սակայն ոչ այն ատճառով որ իրեն ծեծլ էին, այլև այն, որ նա սայթաքել և վայր էր ընկել բավականին անհարմար կերպով: Ինչևէ երբ ամեն ինչ պարզ դարձավ, երբ Հարությունովն անձամբ հերքեց սուտ լուրերը, այդ գործի կապակցությամբ դեռ ձերբակալված է մնում Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը: Անհասկանալի է իհարկե, թե ինչ նպատակով, որովհետև չկա նման գործողության օրինականությունը վկայող որևէ փաստարկ: Իսկ քիչ առաջ էլ աչքովս նյութ ընկավ, որ մի խումբ պատգամավորներ բողոքարկել են իրավապահների նման գործողություններն ու գտնվում են դատարանի առաջ, որտեղից էլ պահանջում են ազատ արձակել Բաբայանին: Միանգամայն արդար պահանջ և այս ամբողջ պատմության մեջ թերևս միակ լուսավոր կետը: