ԱՄՆ դպրոցներից մեկի մոտակայքում կրակոցներ են հնչել. կա 2 վիրավոր
International newsԵրեքշաբթի ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքի նախակրթական դպրոցներից մեկի մոտակա խաղահրապարակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, վիրավորված անձինք պայմանագրային աշխատողներ են: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Դպրոցականներից ոչ ոք չի տուժել: Կրակոցների պահին խաղահրապարակում երեխա չի եղել:
Աղբյուրի տվյալներով՝ այնտեղ միայն երեք աշխատակից է եղել, որոնք բանավիճել են: Այնուհետև կրակոցներ են հնչել, և կրակողը թաքնվել է դեպքի վայրից: Նա փորձել է մեքենա առևանգել և երկրորդ փորձից հաջողացրել է գողանալ մեքենան:
Ոստիկանությունը շրջափակել է այն տունը, որտեղ, հավանաբար, գտնվում է կրակ բացողը: