Հնդկաստանի իշխանությունները WhatsApp-ին կոչ են անում կեղծ լուրերի տարածումը կանխելու համար միջոցներ ձեռնարկել
International newsՀնդկաստանը Facebook-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել WhatsApp Messenger-ում կեղծ տեքստերի եւ սադրիչ բովանդակության կանխարգելման համար, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրում մի շարք հաշվեհարդարների եւ ծեծկռտուքների են հանգեցրել, հաղորդում է Reuters-ը:
Այս տարի WhatsApp-ում երեխաների առեւանգման մասին կեղծ հաղորդագրությունները Հնդկաստանում ավելի քան տասնյակ մարդկանց զանգվածային ծեծի պատճառ են դարձել: Անցյալ շաբաթավերջին խենթացած ամբոխը, 5 մարդկանց առեւանգումների մեջ կասկածելով, ծեծելով մահվան է հասցրել:
«Նման իրադարձությունների վերաբերյալ խորը անհագստությունը փոխանցվել է WhatsApp-ի բարձրաստիճան ղեկավարությանը, եւ նրանց առաջարկվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար», - ասվում է հնդկական ՏՏ ծառայության հաղորդագրության մեջ:
Իրավապահ մարմինները քայլեր են ձեռնարկում սպանությունների մեղավորներին ձերբակալելու համար, սակայն WhatsApp-ի միջոցով կեղծ լուրերի կրկնակի հոսքը նույնպես խորը մտահոգություն է առաջացնում: