Yerevan, 16.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մենք անգամ սեփական էշ չունենք, գնում ենք Իսրայելի հետ ենք համեմատվո՞ւմ»

Society

Այս խայտառակ «Ընտրական օրենսգրքից» ռեյտինգային ընտրակագն ընդհանրապես պետք է հանել, համոզված է ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան անգամ նրանք, ում նույնիսկ իրենց ընտանիքի անդամները ձայն չէին տա ու չէին ընտրի:

«Ռեյտինգայինի հաշվին մեկը 45 հազար, մյուսը 30 հազար, մյուսը 20 հազար ձայն են բերել կուսակցությանը, որի հաշվին պատգամավոր են դարձել անգամ ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչները: Սա խայտառակ ընտրական օրենսգիրք է, որն ընդհանրապես  պետք է փոխվի: Ես դրա կողմնակիցն եմ»,- ասաց Հ. Հարությունյանը:

Նրա կարծիքով, իրականում ԱԺ պատգամավորն իրապես պետք է ներկայացնի իր ընտրողների հետաքրքրություններն ու կամքը, բայց այս օրենսգրքով ընտրողն ընտրում է մեկին, սակայն խորհրդարան է անցում այնպիսի մեկը, ով կապ չունի այդ ընտրողների հետ: Հ. Հարությունյանը  հույս ունի նաև, որ նոր իշխանությունների գալով՝ «թաղային հեղինակություններ» կոչվող «ինստիտուտը» նույնպես կվերանա:

«Այդ հեղինակություններին հենց իշխանություններն են ստեղծում: Եվ եթե իշխանությունները չօգնեն այդ մարդկանց, նրանք երբեք չեն կարող հեղինակություն լինել: Ես հեղինակություն չեմ ընդունում: Ընդունում եմ հարգանք տվյալ մարդու նկատմամբ, բայց, իմ համոզմամբ, կուսակցությունները չպետք է թաղային հեղինակություններին ընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում: Միայն պետք է ընդգրկվեն քաղաքական գործիչները»,- ասաց Հ. Հարությունյանը:  

Բայց զարմանալի է, որ ինչպես նախկինում՝ Սահմանադրության նոր տեքստի ընդունման ժամանակ, իրենցից ոչ ոք կարծիք չի հարցրել, այնպես էլ հիմա: Եվ ՀՀԿ-ականը  ոչ նախկինում, ոչ էլ հիմա չգիտի, թե ինչ է այս մասին ինչ է մտածում Հանրապետականը:

«Այն ժամանակ էլ հավաքվեցին մի քանի հոգի Հրայր Թովմասյանի գլխավորությամբ և ընտրեցին մի այնպիսի Սահմանադրություն, որի ձեռքը կրակն ընկան: Հիմա չեն իմանում՝ ինչ անեն: Թալանչիներին պատժում են՝ ճիշտ են անում, ավազակներին, գողերին և այլն, պատժում են՝ ճիշտ են անում, բայց իմ կարծիքով՝ պետք է պետական այն գործիչները ևս պատժվեն, որոնք գիտակցաբար այնպիսի օրենքներ են հեղինակում, որոնք հետագայում խնդիրներ են առաջացնում: Մեր սահմանադրագետները գիտեն, որ պատերազմող երկիրը խորհրդարանական կառավարման համակարգ ենթադրող Սահմանադրություն չի կարող ունենալ: Եվ երբեք պետք չէ Իսրայելին և Հայաստանին համեմատել ու ասել, որ այնտեղ էլ է նույնը: Իսրայելը չի պատերազմում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է նրա փոխարեն պատերազմում: Մենք անգամ սեփական էշ չունենք, գնում ենք Իսրայելի հետ ենք համեմատվո՞ւմ: Նշաններն այնպիսին, են, որ ամեն ինչ էլ կփոխվի: Հարկավոր է և՛ տնտեսության կառավարումը փոխել, և՛ Սահմանադրությունը, և՛ օրենքները և՛ շատ ու շատ բաներ»,- ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով Սահմանադրության նոր տեքստի մասին՝ նա նշեց, որ ինքը միայն Հ. Թովմասյանին չի քննադատում, այլ բոլոր նրանց, ովքեր իրենց հզոր սահմանադրագետների տեղ էին դնում, բայց նման որոշում կայացրեցին: Ու թեև նա կողմ չէր, որ Սահմանադրությունը փոխվեր, սակայն համաձայն է նաև, որ հակառակ դեպքում հնարավոր չէր լինի երկրում իրավիճակ չփոխել: Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանին ու մյուսներին, որոնք ընդամենը մեկ անձի ցանկություն են փորձել իրականացնել, պետք է այլ ձևով գործեին:

«Ես չգիտեմ՝ ում պատվերն են կատարել: Ես միայն Հ. Թովմասյանին չէ, որ քննադատում եմ, բա թող ասեին, որ նման իրավիճակում չի կարելի կառավարման համակարգ փոխել: Այս նոր Սահմանադրությունը ձեռնտու էր միայն հեղափոխական ուժերին: Նրանք հենվեցին այդ ախմախ Սահմանադրության վրա և նման հաջողության հասան: Ես նախկին իշխանական կուսակցության անդամ եմ, նախկին ԱԺ պատգամավոր: Ինչ է, ես իմ կուսկացության մասին չեմ մտածու՞մ, բայց ես օբյեկտիվ եմ նայում ամեն ինչին: Հեղափոխությունից մոտ 50 օր է անցել, սկիզբը շատ խոստումնալից է, և ես մամուլով ողջունել եմ նոր իշխանություններին, բայց դրանով ի՞նչ փոխվեց: Կառավարման համակարգը փոխվե՞ց»,- ասաց Հ. Հարությունյանը:

ՀՀԿ-ականի կարծիքով, այս պահին դժվար է ասել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրենց կուսակցությունը հայկական ներքաղաքական կյանքում ինչ դերակատարում կունենա և որքան պատգամավորներ կունենա, բայց որ կուսակցությունն ամենակայացածն է Հայաստանում՝ նրա համոզմամբ երկու կարծիք լինել չի կարող: 

«Անձերը կարող են կուսակցությունը վարկաբեկել, բայց կուսակցության գաղափարախոսությունը վարկաբեկել հնարավոր չէ: Եվ ՀՀԿ-ն, լինելով ազգային կուսակցություն, մշտպես իր քաղաքական դերն է ունենալու մեր պետության կյանքում»,- ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով օդիոզ դեմքերից կուսակցությունը «մաքրելու» մասին՝ նախկին պատգամավորն ասաց, որ նրանք պետք է ուղղակի հեռացվեն կուսակցությունից, քանի որ, իր խոսքով, իրենք նմանների «շնորհիվ» են այս օրին հասել: Նա պատրաստ է այդ մասին ասել ոչ միայն խորհրդի նիստում, այլև համագումարի ժամանակ:

«ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ու նրանց նմանների կուսակցությունն է, ոչ թե օդիոզ դեմքերի: Եվ տասնյակ հազարավոր ազնիվ մարդիկ կան հանրապետականում, որոնք կուսակցության գաղափարակիրներն են, սակայն նրանք նույնպես վարկաբեկվում են մի քանիսի պատճառով: Բայց կարծում եմ, որ ինքնամաքրման պրոցեսը շատ արագ կլինի և կուսակցությունը նորից իր կշիռը ձեռք կբերի քաղաքական կյանքում»,- ասաց նախկին պատգամավորը:

 

Արմինե Գրիգորյան  

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank