Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Ավստրիայի նախագահ
International newsԻրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների եւ Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին Վիեննայում այս մասին հայտարարել Է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը:
«Ավստրիան եւ Եվրամիությունը նպատակամիտված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պայմանների բարելավմանը: Դուք հասկանում եք, թե ես ինչ եմ ակնարկում: Ավստրիան ափսոսում Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալու համար, մենք նաեւ ափսոսում ենք Իրանի դեմ պեատժամիջոցները վերականգնելու որոշման համար»,- ասել Է Վան դեր Բելենն Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«ՉԷ որ խնդրո առարկան ոչ միայն Իրանի դեմ ուղղակի պատժամիջոցներն են, որոնք վնասում են Ավստրիային: Այդ երկրորդական պատժամիջոցներն իրենց արտերկրային կիրառման պատճառով խախտում են միջազգային իրավունքը: Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի նկատամամբ այս տեսակետի կողմնակիցն Է»,- հավելել Է նա: Ինչպես հատկապես ընդգծել Է Ավստրիայի նախագահը, Ավստրիան եւ Իրանն ստիպված են հանդուրժել ապրելու այս բարդ ժամանակներում եւ միասին ելք որոնելու սեղծված իրավիճակից:
Ռոուհանին հուլիսի 4-ին պաշտոնական այց Է կատարել Ավստրիայի մայրաքաղաք եւ բանակցություններ կվարի այդ երկրի ղեկավարության հետ, որը Եվրամիության խորհրդում նախագահում Է 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր: Այցի թեմա են դարձել Իրանի ատոմային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման քննարկումը, երկկողմ հարաբերությունները եւ Վեննայի եւ Թեհրանի առեւտրական կապերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: