ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է
EconomicsՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 482.95 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 561.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.63 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.87 դրամով և կազմել 637.88 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 71.36 դրամով և կազմել 19436.17 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.65 դրամով և կազմել 247.35 դրամ: Պլատինի գինը նվազել է 8.79 դրամով և կազմել 13011.79 դրամ: