Մանչինի. ԱԱ-2018-ում չեմ տեսել Իտալիայից ուժեղ հավաքական
SportԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ իտալացիները կարող էին շատ լավ հանդես գալ Մունդիալ-2018-ում.
«Դիտելով բոլոր հանդիպումները` ես չեմ տեսել ավելի ուժեղ հավաքական, քան Իտալիան: Իհարկե, բացառության կարգով կարող եմ նշել Բրազիլիային: Ամեն անգամ երբ տեսնում եմ իտալացիներին, նրանք ասում են, որ մենք կարող էինք լավ խաղալ ԱԱ-2018-ում:
Ես լիովին համաձայն եմ նրանց հետ»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը անցումային խաղերում պարտվել է Շվեդիայի ընտրանուն: