ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում
EconomicsԱմերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում՝ պահանջներին ավելի համապատասխան լինելու համար:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել էր Հայաստանին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հարցում: Դեսպան Միլսն ասաց, որ այս կապակցությամբ թարմ լուրեր չունի:
«Հազարամյակների մարտահրավերներ»-ի ծրագրերն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի երկիրը համապատասխանի կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված որոշ չափանիշների: Մենք կաշխատենք ձեր Կառավարության հետ, որպեսզի աջակցենք այդ»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ դրանք այն փոփոխություններն են, որ Հայաստանի ժողովուրդը, Կառավարությունը ցանկանում է իրականացնել և որոնք անհրաժեշտ են երկրին: