«Ես հիմա կալցոն քաշում եմ․ բոլորին կփոխանցես, որ էս դիրքը հանձնողի․․․» Այս պատմությունը ճմլում է մարդու սիրտը
TV– Կամանդիր, մի տեսակ ես, ինչա՞ եղել․
– Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր․
– Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք․
– Ըհը, եթե կես ժամ ձգենք․
– Ի՞նչ․
– Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր․
– Չէ, չէ․․․
– Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք․
– Ես կպատասխանեմ, թողեք… լսում եմ․
– Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են․
– Ընդունեցի…. տղերք, հելե՛ք, դիրքավորվե՛ք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք, չկրակեք․
– Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխո,ր կամադիր ջան, չմտածես․
– Պարո՛ն փոխգնդապետ, մեր դիրքի ուղղությամբ են գալիս․
– Քանի՞ հոգի են․
– Թիվը չեմ իմանում, բայց շատ են․
– Մինչև մեր հասնելը՝ պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության… դիմացեք տղերք, գալիս ենք․
– Լսու՛մ եմ․
– Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան․
– Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի․
– Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան, չկրակեք, հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք․
– Արդեն շատ մոտիկացան կամանդիր․
– Ձեն մի հանեք, թողեք գան:
– Ո՞վ ա տենում վերջը, երևու՞մ ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս․
– Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա․
– Դե որ սաղ եկել են, գյուլլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլլեք: Տղերք ով սաղ մնաց՝ օտպուսկ եմ ուղարկելու, գյուլլեք:
– Ա օտպուսկա կպել տղե՜րք, պադվադիտ չանեք․
– Տնաշենները ինչ էլ շատ են:
– Լսում եմ, պարո՛ն գնդապետ․
– Տղես վիճակը ո՞նց ա, գալիս ենք արդեն շուտով կհասնենք․
– Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում․
– Գալիս ենք տղերք, հասնում ենք:
– Չուշանաք, խնդրում եմ:
– Տղերք հեսա գունդը հասնումա, դիմացեք․
– Կամանդի՛ր , էն գռանատը մոտդա՞
– Հա, խի՞
– Հեչ, ուղղակի․
– Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում, թող սարով հետ իջնի․
– Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:
– Պարո՛ն գնդապետ.
– Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա:
– Պարո՛ն գնդապետ… խնդրում եմ բոլորին փոխանցես, որ… որ էս դիրքում…
– Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի:
– Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…
– Ալոոո, էտ ի՞նչ ձեն էր, պատասխանի՛․․․ պատասխանի տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի՛…
Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ․․․ Հավերժ փա՛ռք։