«Դու անդաստիարակ ե՞ս». Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հավանականության մասին
TVArmtimes.com-ը գրում է. «Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեև նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:
ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորև.
– Տիկիʹն Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…
– Ես չեմ ուզում խոսել:
– Ի՞նչ պատճառով:
– Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:
– Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն ևս կգան:
– Լսի, դու անդաստիարակ ե՞ս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: