Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է
SocietyՀուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day): Այն հիմնվել է Մեծ Բրիտանիայում:
Բազմաթիվ քաղաքներում այդ օրը համբույրի տարբեր մրցույթներ են անցկացվում, որոնց հաղթողները տարբեր պարգեւներ ու նվերներ են ստանում, գրում է Calend-ը:
Համբույրի ամենահարուստ փորձն ունի Մինեսոտայից Ա.Ե.Վոլֆրամը. 8 ժամվա ընթացքում նա 8.001 հոգու է համբուրել: Դա տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 15-ին, նրա հայրենի նահանգում անցկացված փառատոնի ժամանակ: Այդպիսով, Վոլֆրամին հաջողվել է յուրաքանչյուր 3.6 վայրկյանը մեկ նոր մարդու համբուրել: