Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել Է չորսի. NHK
International newsՃապոնիայում սաստիկ տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել Է չորսի, այդքան Էլ համարվում Է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այս մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի Էր երեք զոհվածների մասին: Զգալիորեն ավելացել Է այն մարդկանց թիվը, որոնց խորհուրդ Է տրվել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել վարչական շենքերում տարահանման հատուկ կենտրոններ՝ հեղեղման կամ սողանքների պատճառով:
Մինչեւ այժմ նման հանձնարականներ Է ստացել շուրջ 560 հազար մարդ: Նրանց շուրջ կեսը Կիոտոյի պրեֆեկտուրայի բնակիչներ են, որտեղ գետերում ջրի մակարդակը հասել Է կրիտիկականի: Ճապոնիայի օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ անցած օրը Սիկոկուում տեղացել Է մինչեւ 400 միլիմետր անձրեւ, իսկ երեք օրվա ընթացքում այդ մակարդակը հասել Է մինչեւ 1100 միլիմետրի: Երկրի արեւմուտքի այլ տարածաշրջաններում այս ցուցանիշը կազմում Է 300-ից մինչեւ 150 միլիմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: