Ռուսաստանում 4 մլրդ դոլարի լվացման մեջ մեղադրվողի դեմ նոր գործ են հարուցել
International newsՌուսաստանը Հունաստանին նոր խնդրանք է հղել ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկին, համակարգչային տեղեկատվության ոլորտում խարդախության մասին նոր քրեական գործով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով արտահանձնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Գլխավոր դատախազությանը:
Ի սկզբանե Ռուսաստանում Վիննիկի դեմ խոշոր չափի խարդախության մասին գործ էր հարուցվել:
Վիննիկն այս գարնանը իր ներկայացուցչի միջոցով դիմել էր Գլխավոր դատախազություն մեղայականով ներկայանալու մասին հայտարարություններով: Նա խոստովանել էր հաքերային հարձակումների եւ առանձանապես խոշոր չափի փողերի լվացման մասին:
Վիննիկի արտահանձնմանը ձգտում են հասնել նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Այժմ նա գտնվում է Աթենքի բանտում: 2017-ի հուլիսին նրան կալանավորել էին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության խնդրանքով՝ 4 մլրդ բիթքոինների լվացման մեղադրանքով: Նահանգներում Վիննիկին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ 500 հազար դոլարի տուգանք: