Կալանավորվել է նաեւ Մասիսի քաղաքապետի եղբայրը
SocietyԴատարանի որոշմամբ Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաև Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,-հայտնել է Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ՝ Տռուզյանը տեղեկացրել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունումքննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլգործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էառաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ ԳոռՀամբարձումյանին։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեականօրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ինկետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանմանմիջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: