Անչափահասները կոյուղատարից տարօրինակ ձայներ լսեցին. Դրա ներսը տեսնելուց հետո նրանք անմիջապես օգնության հետևից վազեցին
LifestyleԵրկու անչափահասներ պատահաբար նայեցին կոյուղատարին: Տեսածը նրանց պարզապես ապշեցրեց:
Այս դեպքը տեղի է ունեցել Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքում: Երկու անչափահաս տղաներ՝ Թայլեր Փրայսը և նրա զարմիկ Յուջինը, պարզապես զբոսնում էին: Հանկարծ լսեցին, թե ինչ-որ տեղ շուն է հաչում:

Տպավորությունն այնպիսին էր, որ ձայները լսվում էին գետնի տակից: Տղաների ուշադրությունը գրավեց մայթեզրին պառկած գովազդային հին վահանակի մի մասը:

Նրանք բարձրացրեցին այդ կտորը և այնտեղ հայտնաբերեցին լքված կոյուղատար դիտահոր, որի ներսում միայն մթություն էր; Այդ մթության մեջ նկատելի էին միայն շան երկու փայլող աչքեր, որոնք սևեռուն կերպով նայում էին տղաներին:
Պարզվեց, որ դիտահորում սոված ու հյուծված մի շուն էր ընկել, որն ինքնուրույն չէր կարողանում դուրս գալ այնտեղից: Այդ ժամանակ տղաները փորձեցին օգնել կենդանուն դուրս գալ, սակայն չհաջողվեց:

Նրանք զանգահարեցին Թայլերի հորը՝ Ջորջին: Հորն ուղղված առաջին բառերը սրանք էին. «Հայրի՛կ, վերցրու իմ դրամապանակը, ջուր և շների համար կեր գնիր»:
Շուտով դեպքի վայր հասավ Ջորջը, բայց նա ևս չկարողացավ խեղճ կենդանուն դուրս բերել:

Նրանք ստիպված դիմեցին տեղական Streethearts կազմակերպության օգնությանը, որը զբաղվում է թափառող կենդանիների հավաքագրմամբ և խնամքով:


Հյուծված չորքոտանին ասես գիտակցում էր, որ իրեն փրկել են փոքրիկ տղաները, ուստի դիտահորից դուրս գալուց անմիջապես հետո փորձում էր ի նշան երախտագիտության՝ լպստել նրանց ձեռքերը: