Ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որը նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը
TVPrimenews.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության մի քանի օր տեւած օպերատիվ գործողությունների արդյունքը Սերժ Սարգսյանը եղբոր ընտանիքի մասով երեկ վերջապես հայտնի դարձավ: Մասնավորապես, դրվագներից մեկով նշվում է, որ ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:
Հարց է առաջանում՝ ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որն, ըստ ԱԱԾ-ի, նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը: «Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը Primenews.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտիրոս Սարյանի կտավների շուրջ խաղատուն բացելու գործարքը Ալեքսանդր Սարգսյանի հետ կնքել է Ռուբեն Սարյանի՝ Մարտիրոս Սարյանի թոռան տղան՝ Ղազարոս Սարյանը, այսինքն Մարտիրոս Սարյանի ծոռը։ Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզաննա Սարյանը որևէ կապ չունի այդ գործարքների հետ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում