Անգլիան ԱԱ-ի կիսաեզրափակչում է, Շվեդիան գնում է տուն. Մունդիալ-2018
SportՖուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Անգլիան Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Շվեդիայի հետ:
Հանդիպման սկզբնամասում գնդակի տեղաշարժը կառավարում էին հիմնականում անգլիացիները: Եվ մի քանի հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը: Սակայն շվեդները շատ գրագետ էին գործում, մինչև 30-րդ րոպեն: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով գնդակը Շվեդիայի դարպասն ուղարկեց Մակգուաերը:
Առաջին կեսի վերջնամասում վիճակագրությամբ Անգլիան առավելություն ուներ 43/57 տոկոսային հարաբերակցությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում էլ նախաձեռնող կողմը Անգլիան էր: Եվ 59-րդ րոպեին Դելե Ալին կրկնակպատկեց հաշվի տարբերությունը՝ դառնալով 1966 թվականի ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «երեք առյուծների» կազմում, ով գոլ է խփում մունդիալում:
Բաց թողած գնդակը «կատաղեցրեց» շվեդներին և թիմը մեծ ուժերով նետվեցին գրոհելու: Շվեդների հետագա գրոհները տրամաբանական ավարտի չէին հասնում շտապելու պատճառով: Նրանց նույնիսկ նոր թափ չհաղորդեց անգամ միաժամանակյա կրկնակի փոփոխությունը: Ի վերջո, Անգլիան պահպանեց հաղթական 2:0 հաշիվը և դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ:
Հետաքրքիր մի փաստ. Անգլիայի հավաքականը վերջին անգամ այսքան շատ գոլ խփել էին միայն 1966 թվականին, երբ դեռև առաջին և միակ անգամը դարձան աշխարհի չեմպիոն:
Անգլիան մունդիալի կիսաեզրափակչում կմրցի Ռուսաստան-Խորվաթիա խաղի հաղթողի հետ: