ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին մեղադրել է բացառապես միակողմանի պահանջներ ներկայացնելու մեջ
International newsՀյուսիային Կորեայի ԱԳՆ-ն կարծում է, որ հուլիսի 6-7-ն անցկացված բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կորեական աղբյուրին:
Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը: Բանակցությունների ավարտին պետքարտուղարը թվիթերյան էջում գրել է, որ հպարտանում է իրենց թիմի աշխատանքով, սակայն քննարկումների ընթացքից մանրամասներ չէր հայտնել:
«Ամերիկյան կողմը միայն միակողմանի և կողոպտիչ պահանջներ է ներկայացրել ապամիջուկայնացման համար՝ խոսելով ամբողջական, վերահսկվող և անդառնալի ապամիջուկայնացման մասին», - ասվում է հյուսիսկորեկան արտաքին քաղաքկանության գերատեսչության հայտարարության մեջ: