Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ նախարարների հրաժարականից հետո Մեծ Բրիտանիան հետ կկանգնի ԵՄ-ից դուրս գալու մտքից
International newsԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ երկու ազդեցիկ նախարարների հրաժարականից հետո Մեծ Բրիտանիան հետ կկանգնի ԵՄ-ից դուրս գալու մտքից:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին Դոնալդ Տուսկը գրառում է կատարել Թվիթերում:
«Քաղաքական գործիչները գալիս և գնում են, իսկ խնդիրները, որոնք նրանք ստեղծել են, մնում են»,-նշել է Դոնալդ Տուսկը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը չի բացառել, որ նախարարների հրաժարականը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մոտեցման փոփոխությանը:
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բորիս Ջոնսոնը հեռացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Նախօրեին էլ հրաժարական էր ներկայացրել Բրեքսիթի հարցերով նախարար Դևիդ Դեյվիսը: Վերջինս հրաժարական էր ներկայացրել վարչապետի հետ տարաձայնությունների ֆոնին՝ Brexit-ից հետո Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների հարցով պայմանավորված: