Արմեն Սարգսյանն ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ
SocietyՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական ընթրիք-հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ տարբեր երկրներից փառատոնին մասնակցող հայտնի կինոգործիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: