Այսօր ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է: Նա դարձավ 40 տարեկան: Լեոնարդոն առավել հայտնի է դարձել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»:
Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974թ.-ի նոյեմբերի 11-ին։ Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։ Ապագա դերասանը իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրը՝ Իրմելինը Իտալիայիթանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո Դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը կնքել Լեոնարդո։ Երբ Լեոն դարձավ մեկ տարեկան, նրա ծնողները բաժանվեցին և նա մնաց մոր հետ։