Երևանում մանկապարտեզի տնօրենը կասկածվում է մանկապարտեզի մի քանի աշխատակիցների աշխատավարձերը յուրացնելու մեջ
SocietyՈստիկանության Մաշտոցի բաժնում հուլիսի 9-ին հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն յուրացրել է մանկապարտեզի մի քանի աշխատակիցների աշխատավարձերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տնօրենը բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր: