Երևանի Շարուրի փողոցում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել
Society«911» ծառայությանը հուլիսի 10-ին, ժամը 18:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է արտադրամասի խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18:57-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: