Հաշվի առեք, սակայն, որ եթե այն օգտագործեք ուտեստների մեջ, ապա շատ երկար չպետք է եփեք այս բաղադրիչները, լավ կլինի ավելացնեք պատրաստման վերջում: Կարող եք այն նաև օգտագործել ըմպելիքի տեսքով: Չմոռանաք մի փոքր ջուր ավելացնել վրան:
Ինչպե՞ս է ազդում այս խառնուրդը քաղցկեղի զարգացման վրա: Ամբողջ գաղտնիքը քրքումն է: Քրքումը համեմունք է, որն ունի դեղնավուն փոշիանման տեսք: Այն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Աշխարհում այլևս ոչ մի բնական բաղադրիչ այնքան արդյունավետ չէ՝ բորբոքման դեմ պայքարում, որքան քրքումը:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կանխարգելում է քաղցկեղի տարբեր տեսակները, օրինակ՝ աղիքային քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղն ու գլխուղեղի քաղցկեղը:
Քրքումի միակ բացասական կողմն այն է, որ այն դժվարամարս է: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք, որ բուժումն արդյունավետ լինի, քրքումն օգտագործեք պղպեղով և կոճապղպեղով: Ըստ հետազոտությունների՝ պղպեղը բարձրացնում է քրքումի արդյունավետությունը 200%-ով:
Քաղցկեղը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում այս խառնուրդն օգտագործել ամեն օր: Օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: Ուշադիր եղեք և կողմնակի ազդեցության դեպքում՝ դադարեցրեք բուժումը:
