Մալաթիայում ուսանողուհին բռնաբարել է կուրսընկերոջը
TVՈստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մալաթիայում 21-ամյա աղջիկը բռնաբարել է 20-ամյա տղային:
Թուրքիայի Մալաթիա նահանգի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որ 21-ամյա՝ Արուբա Ասլիշան իր համակուրսեցի Քեմալ Մաստուֆանին հրավիրել է իր վարձակալած բնակարան, հյուրասիրելու պատրվակով: Վերջինս ոչինչ չկասկածելով, ինչպես նաև հրապուրված լինելով իր կուրսընկերուհի՝ Արուբային, մեծ հաճույքով ընդունել է հրավերը:
Արդեն իր բնակարանում Արուբա Ասլիշան <<թաքստոցից>> հանելով ալկոհոլային խմիչք, առաջարկել է Քեմալ Մաստուֆանին, վեջինս հրաժարվել է ալկոհոլից: Ինչից հետո աղջիկը սուրճ է առաջարկել, ապա սուրճի մեջ քնաբեր լցնելու միջոցով քնեցրել է Քեմալին և սեռական բնույթի գործողություններ է կատարել:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ գրանցվել է սեռական ակտ:
Ոստիկանությունը Քեմալ Մաստուֆանին ուղարկել է դատաբժշկական փորձաքննության