Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
SocietyՓորձագիտական հանձնաժողովի միաձայն որոշմամբ Հայաստանի մի քանի կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրաում է կատարել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը (իր նախնական տեսքով), «Մոսկվա»կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով), Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» մետրոյի կայարանը, «Գավեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը («Կասկադ»)»,-նշել է Տիգրան Գալստյանը: