18-ամյա տղայի առեղծվածային մահը Արմավիրի մարզում. Որդեկորույս ծնողները դիմում են վարչապետին, ՀՀ ոստիկանապետին և քննչական կոմիտեի նորանշանակ նախագահին (Ֆոտո, տեսանյութ)
TVShamshyan.com-ը գրում է.
Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչներ, ամուսիններ, 44-ամյա Կարինե Խաչատրյանն ու 50-ամյա Նշան Սահակյանը նամակ-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Մեր տղան՝ Գագիկ Սահակյանը, հուլիսի 5-ին զորակոչվելու էր Հայոց բանակ, և թե՛ նրա, թե՛ մեր երազանքն էր, որպեսզի նա նույնպես ծառայեր Արցախի Հանրապետությունում: Միշտ ասում էր՝ «Իմ հարազատներն էլ են ծառայել Ղարաբաղում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տղան էլ ինքնակամ մեկնելու է Ղարաբաղ՝ իր ծառայութունն այնտեղ անցկացնելու ու հաստատ ես էլ զբոռնի պունկտում դիմում եմ գրելու, որ չմասնակցեմ վիճակահանությանը ու մեկնեմ Ղարաբաղ», սակայն այս դեպքում թե՛ մեր, թե՛ երեխայիս երազանքը իրականություն չդարձավ:
Այս տարվա հունիսի 25-ին որդիս կասկածելի հանգամանքներում Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի լճակներից մեկում ջրահեղձ է լինում, որին ականատես են լինում 30-ից ավելի քաղաքացիներ: Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում է: Սկզբում երեխայի մահվան հանգամանքներով զբաղվում է ոստիկանության Վաղարշապատի բաժինը, իսկ հետո՝ նյութերը ուղարկվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Քննությունով զբաղվում է քննիչ Արշակ Կիրակոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները և տեսանյութը՝ Shamshyan.com-ի