Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
SportԱվարտվեց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների եզրափակիչ խաղում մրցեցին «Նժդեհ» և «Ավան» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց «Նժդեհ» թիմը ներկայացնող Անի Մաթևոսյան-Լիլիթ Խաչատրյան զույգը (մարզիչ՝ Խաչիկ Ասմարյան): Երկրորդ տեղ գրավեց «Ավան» թիմը՝ Դիանա Մելքումյան-Մերի Պողոսյան (մարզիչ՝ Շողիկ Բալյան),իսկ երրորդ տեղում էր ԽՄՕՄՄ-ի Միլենա Ցականյան և Պայծառ Պետրոսյան զույգը (մարզիչ՝ Արմեն Վարդերեսյան):
Տղաների մրցաշարում 3-4 տեղերի համար մրցեցին «Գյումրի» և «Արաբկիր-3» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց Գյումրին ներկայացնող Այվազյան-Խաչատրյան զույգը (մարզիչ՝ Եղիշե Մանուկյան):
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Արաբկիրի երկու թիմերը, լարված պայքարում, ի վերջո, ավելի ուժեղ գտնվեց «Արաբկիր-2»-ի Խաչատուր Ասմարյան-Սամվել Ղասաբօղլյան զույգը՝ (մարզիչ՝ Գրիգորի Ամբարյան) հաղթելով «Արաբկիր-1»-ի Եղիշե Միքայելյան-Ստեփան Ալեքսանյան զույգին (մարզիչ՝ Հովհաննես Գրիգորյան):