ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր
EconomicsՀուլիսի 13-ին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Եվգենի Դիտրիխի հետ։
Ինչպես տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցերին։