Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
SocietyԱյսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի Արտաշատի խճուղի 96/2 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են 28-ամյա Լևոն Ավետիսյանի վարած Mercedes E350 մակնիշի 70 ԼV 700 համարանիշի և 25-ամյա Գևորգ Նաջարյանի վարած ВАЗ 21014 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նաջարյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Մանրամասները՝ այստեղ: