Թուրքիայի ափերին տասնյակ ներգաղթյալների են փրկել
International newsԹուրքիայի առափնյա փրկարար ծառայությունը 34 անօրինական ներգաղթյալի է փրկել Իզմիր նահանգի Չեշմե քաղաքի ափամերձ շրջաններում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, անօրինական ներգաղթյալները կարողացել են հասնել Բողազ կղզու մոտ, որտեղ նրանց նավը կողաշրջվել է:
«Փրկարարական գործողություններին երկու ուղղաթիռ է ներգրավվել, որոնք 7 չվերթ են կատարել դեպի կղզի՝ այնտեղից ներգաղթյալներին տեղափոխելու համար», - ասվում է թուրքական աղբյուրի հաղորդագրության մեջ:
Փրկվածներին առաջին բուժօգնություն են ցույց տվել: Նրանց թվում հղի կին է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել: Եվս 4 ներգաղթյալի տեղափոխել են բուժզննություն անցնելու: Մեկ ներգաղթյալի որոնումները շարունակվում են:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քիչ ներգաթյալներ են սկսել Միջերկրական ծովով հասնել Եվրոպայի ափերին: 2018-ի հունվարից հուլիս ընկած ամիսներին նրանց թիվը կազմել է 46 500, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 101 000: